ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը կրկին հայտարարել է, որ մտադիր է Patriot հակաօդային համակարգեր մատակարարել Ուկրաինային, և որ եվրոպական երկրները կվճարեն համակարգերի համար։ «Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք շատ ունեն, քանի որ Պուտինը շատերին զարմացրել է։ Նա սահուն խոսում է, իսկ երեկոյան սկսում է բոլորին ռմբակոծել։ Բայց կա մի փոքր խնդիր. ինձ դա դուր չի գալիս»,- լրագրողներին ասել է Թրամփը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
16.04.2010 | 00:00

...թե Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև «աշխատանքի բաժանում» է տեղի ունեցել Հարավային Կովկասի հիմնախնդիրների առնչությամբ։ Խոսքն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործառույթների բաշխման մասին է։ Վաշինգտոնն իր հովանու տակ է առել ցյուրիխյան գործընթացը, իսկ Մոսկվան կոչված է ակտիվացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը և կողմերի վրա իր ազդեցությունն օգտագործել հարցերի «խաղաղ կարգավորման» համար։ Ընդ որում, ռուսական կողմի կարծիքով, կատարյալ տարբերակ կլիներ այն, եթե այդ երկու գործընթացները զուգահեռաբար զարգանային։ Ռուս փորձագետները կարծում են, որ ղարաբաղյան կարգավորումը կարող է Կրեմլի համար «ծանր բեռ» դառնալ, իսկ գործընկերներին ու բարեկամներին կորցնելը` չափազանց հեշտ։ Ասում են նաև, թե «խորամանկ ամերիկացիները» նորից կանխավ ձախողված ոլորտը ռուսների վիզն են գցել, իսկ վերջիններիս ոչինչ չի մնում անելու, քան նույն սկզբունքով ջանքեր գործադրել ցյուրիխյան արձանագրությունները ձախողելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 2549

Մեկնաբանություններ